Ստեղծագործող աշակերտներ

2-րդ «ա» դասարանում «Ես և շրջակա աշխարհը» առարկայից (ուսուցիչ՝ Ա. Իսահակյան) գործնական աշխատանք ՝ պատրաստում ենք «Կարմիր գիրք»։

 

 JUNIOR ACHIEVEMENT OF ARMENIA NETWORK

Կոտայքի մարզի Եղվարդի թիվ 3 դպրոցի 2-րդ և 3-րդ դասարանի սաները շատ լավ են պատկերացնում ձեռնարկատիրական կրթությունը, նրանք ակտիվ էին, անկաշկանդ, անմիջապես արձագանքում էին ուսուցիչների հարցերին:

 JUNIOR ACHIEVEMENT OF ARMENIA NETWORK

Մշտադիտարկումներ Կոտայքի մարզի թիվ 3 դպրոցում, դասվաներ` Լուսինե Արզումանյան(2-րդ դասարան) և Աննա Սարդարյան( 3-րդ դասարան)

 JUNIOR ACHIEVEMENT OF ARMENIA NETWORK

Կոտայքի մարզի թիվ 3 դպրոցը հիմնական է, և այդ դպրոցում ավագ դպրոցի ձեռնարկատիրական կրթություն չի ուսումնասիրվում, բայց դպրոցի խնդրանքով 8-9-րդ դասարանցիներից մի խումբ Ալվարդ Իսահակյանի հետ ուսումնասիրում է ձեռնարկատիրություն խմբակի տեսքով, երեխաները սիրով են մասնակցում դասընթացին և պատրաստվում են ապրանքի արտադրության:

 

2018թ. դեկտեմբերի 5-ին Եղվարդի թիվ 3 հիմնական դպրոցի VIIա դասարանի աշակերտուհի Մկրտչյան Միլենայի անհատական ցուցահանդեսն էր: Շնորհալի երեխան նկարել էր ինչպես ազատ թեմայով, այնպես էլ դպրոցի ուսուցիչների դիմանկարները:
Ուսուցիչներն ու աշակերտները հաճելիորեն զարմացած ու շոյված իրենց դիմանկարներն էին դիտում: Դպրոցի տնօրեն Լ. Աղայանը նրան շնորհակալագիր հանձնեց և հույս հայտնեց, որ Միլենան կշարունակի ստեղծագործել:
Դասղեկ Հ. Մելիքյանի խոսքերով բոլոր երեխաներն էլ տաղանդավոր են, ուղղակի պետք է բացահայտել այդ տաղանդն ու ինքնավստահություն հաղորդել սովորողին: