Նորություններ

Այսօր՝ մարտի 24-ին, հանրապետությունում սկսված ուժգին քամին մի շարք անցանկալի հետևանքներ թողեց: Դժվարին իրավիճակ էր ստեղծվել Եղվարդի թիվ 3 հիմնական դպրոցում: Սաստիկ քամին վնասներ էր հասցրել դպրոցի տանիքին: Ստեղծված իրավիճակին օպերատիվ արձագանքեց ԱԻՆ Եղվարդի ” Հրշեջ փրկարարական ջոկատը”: Փրկարարների մասնագիտական մեծ հմտության և պատրաստվածության շնորհիվ խնդիրը լուծվեց և աղետը կասեցվեց: Եղվարդի թիվ 3 հիմնական դպրոցի տնօրինությունը շնորհակալություն է հայտնում Եղվարդի ”Հրշեջ փրկարարական ջոկատի ”փրկարարներին արագ ու կազմակերպված օգնության համար:

     Եղվարդի թիվ 3 հիմնական դպրոցում գեղեցիկ ավանդույթ է դարձել աշակերտների և ծնրղների մասնակցությամբ սահմանում կանգնած զինվորներին ծանրոցներ ուղարկելը: 02.03.2017թ. դպրոցի զինղեկ Հաբեթ Գևորգյանը երեխաների պատրաստած ծանրոցները տարել է Թալիշ և Խաչիկ գյուղերի մարտական դիրքերում ծառայող զինվորներին: