Մրցույթներ

Մայիսի 20-ին Եղվարդի թիվ 3 հիմնական դպրոցում հերթական միջոցառումն էր, որին մասնակցում էին դպրոցի չորրորդ դասարանցիները, կազմակերպիչ` Ա.Իսահակյան: Մրցույթ-վիկտորինան նվիրված էր <<Ես և շրջակա աշխարհը>> առարկայի ամփոփմանը: Թիմերից յուրաքանչյուր աշակերտի ընտրած հարցի ճիշտ պատասխանը ժյուրին գնահատում էր մեկ միավոր։ Երեխաները շատ ակտիվ էին, ու թեև գրեթե հավասար պայքար էր ընթանում, մի փոքր առավելությամբ հաղթեց 4բ դասարանը: Հանձնաժողովը, որ նախագահում էր տնօրեն Լ.Աղայանը, հաղթողներին հանձնեց պատվոգիր և խրախուսեց մյուսներին, քանի որ գիտելիքը ոսկի է, որը երբեք չի կորցնում իր արժեքը:

 

Ապրիլի 23-ին ՀՀ մարզերի, Երևան քաղաքի և Արցախի Հանրապետության հանրակրթական դպրոցների I-III դասարանների <<Սպորտլանդիա-2019>> մարզական միջոցառումների III փուլի մարզային մրցումներում Եղվարդի թիվ 3 հիմնական դպրոցի աշակերտները գրավեցին 3-րդ տեղը։ Իսկ ամսի 25-ին նույն առաջնությունում IV-VII դասարանների աշակերտները գրավեցին 2-րդ տեղը։
Շնորհավորում ենք մեր մարզիկներին և մաղթում նորանոր հաջողություններ.

 

Մարտի 11-ին Եղվարդի թիվ 3 հիմնական դպրոցում տեղի ունեցավ ընթերցանության օլիմպիադայի դպրոցական փուլը։
Դպրոցական օլիմպիադային մասնակցեցին VI դասարանների 20 աշակերտներ։
Դպրոցական փուլում հաղթողներ ճանաչվեցին Ալիսա Մկրտչյանը և Սևակ Սահակյանը։
Լավագույն մասնակցության համար 5 աշակերտներ պարգևատրվեցին գրքերով։

 

2018թ.ապրիլի 6-ին Եղվարդի թիվ 2 հիմնական դպրոցում անցկացվեց ընթերցանության օլիմպիադայի տարածքային փուլը:
Օլիմպիադային մասնակցում էին Նաիրիի տարածաշրջանի դպրոցների 26 աշակերտներ:Եղվարդի թիվ 3 հիմնական դպրոցը ներկայացնում էին VIԲ դասարանի աշակերտուհիներ Մարի Սիմոնյանը և Օվսաննա Հակոբյանը:
Սկզբում աշակերտները կարդացին իրենց ընտրած ստեղծագործությունից հատված,հետո՝մի հատված անծանոթ բնագրից:
Տարածքային փուլում I տեղը գրավեց Եղվարդի թիվ 3 հիմնական դպրոցի աշակերտուհի Օվսաննա Հակոբյանը:Նա մասնակցելու է ընթերցանության օլիմպիադայի հանրապետական փուլին:

2018թ.մարտի 14-ին Եղվարդի թիվ 3 հիմնական դպրոցի գրադարանում անցկացվեց ընթերցանության օլիմպիադայի դպրոցական փուլը, որին մասնակցում էին 6-րդ <<Ա>>և 6-րդ <<Բ>> դասարանների մի խումբ աշակերտներ:

I և II տեղեր գրավեցին 6-րդ <<Բ>>աշակերտներ Մարի Սիմոնյանը և Օվսաննա Հակոբյանը:Նրանք իրավունք ստացան մասնակցելու մարզային փուլին:

Եղվարդի թիվ 3 հիմնական դպրոցի 8 աշակերտներ մասնակցեցին Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում անցկացված շախմատի պատանեկան առաջնությանը:

12 տարեկանների տարիքային խմբում մեր դպրոցի 5-րդ դասարանի աշակերտ Վրեժ Արշակյանը գրավեց 5-րդ պատվավոր տեղը:Վ. Արշակյանը պարգևատրվեց պատվոգրով և իրավունք ստացավ մասնակցելու Հայաստանի շախմատի պատանեկան առաջնության մրցումներին:

ՀՀ Ազգային ժողովի խաղարկության եզրափակիչ փուլի մրցումները:

Հոկտեմբերի 20-22-ը Ծաղկաձորում անցկացվեցին ՀՀ Ազգային ժողովի խաղարկության եզրափակիչ փուլի մրցումները: Կոտայքի մարզի հավաքականի թիմում ընդգրկված էին Եղվարդի թիվ 3 հիմանական դպրոցի 5-րդ դասարանցիները: Կոտայքի մարզի թիմը գրավեց 2-րդ պատվավոր տեղը՝ առաջին տեղը զիջելով Սյունիքի թիմին: Շնորհավորում ենք մեր մարզիկներին և մաղթում նորանոր հաջողություններ:

Հ. Հ. դպրոցականների 12-րդ շախմատային օլիմպիադայի ներդպրոցական մրցումներ

Մասնակցեցին մինչև 2004 թ.ծնված18 սովորողններ՝ 12 տղա և 6
աղջիկ: Նրանցից 5-ը կմասնակցեն տարածքային փուլին:

,,Մեղու 2017,,

Եղվարդի թիվ 3 հիմնական դպրոցի 62 աշակերտ մասնակցել է ,,Մեղու,, հայերենի մրցույթին:
3-րդ բ դասարանի աշակերտուհի Թամարա Համբարձումյանը (դասվար Ա.Ավագյան) արժանացել է լավագույն մրցանակին:

,,Կենգուրու 2017,,

Եղվարդի թիվ 3 հիմնական դպրոցի 84 աշակերտ մասնակցել է,,Կենգուրու 2017,,միջազգային մաթեմատիկական մրցույթին: 5-րդ բ դասարանի աշակերտուհի Մարի Սիմոնյանը (դասղեկ Հ. Հարությունյան) արժանացել է լավագույն մրցանակին:

В рамках конкурса” Песня-мост дружбы”

Մարտի 13-ին` hայ մեծ բանաստեղծ Եղիշե Չարենցի ծննդյան օրը` Եղվարդի թիվ 3 հիմն. դպրոցում տեղի ունեցավ միջդասարանական ասմունքի մրցույթ: Լավագույն ասմունքողներն արժանացան պատվոգրերի:

Ընթերցանության օլիմպիադա

Փետրվարի 22_ին Եղվարդի N 3 հիմնական դպրոցում տեղի ունեցավ ընթերցանության օլիմպիադայի դպրոցական փուլը։ Ընթերցանության մրցույթի մասնակից 6ա դասարանի աշակերտուհի Անի Ստեփանյանը անցել է թե դպրոցական թե մարզային փուլերը և կմասնակցի հանրապետական փուլին: Աշակերտները անչափ ոգևորված էին։ Գեղեցիկ ու տպավորիչ էր նրանց խոսքը։

Մարտի 30-ին և 31-ին Եղվարդի թիվ 3 հիմնական դպրոցում տեղի ունեցավ սպորտլանդիայի տարածքային փուլը: 1-ին տեղ գրավեցին և անցան մարզային փուլ Եղվարդի թիվ 3 հիմնական դպրոցի 1- 3-րդ և 4-7-րդ դասարանների աշակերտները (մարզիչներ Ա. Պռազյան, Տ. Հակոբյան):

 

 

,,Սպորտլանդիա,, 2017

Հանրակրթական դպրոցների աշակերտների միջև անցկացվող ,,Սպորտլանդիա,, 2017 թվականի մարզական միջոցառման մարզային փուլում մեր դպրոցի 4-7-րդ դասարանների թիմը գրավեց 1-ին տեղը՝ իրավունք նվաճելով մասնակցելու հանրապետական փուլին: Իսկ մեր դպրոցի 1-3-րդ դասարանների աշակերտների թիմը գրավեց պատվավոր 2-րդ տեղը:

Ավարտվեց ՀՀ և ԼՂՀ հանրակրթական դպրոցների 4-7-րդ դասարանների աշակերտների միջև անցկացվող «Սպորտլանդիան»
Այսօր՝ մայիսի 16-ին, «Խուլերի հայկական սպորտային կոմիտե» հասարակական կազմակերպության մարզադահլիճում կայացավ Հայաստանի Հանրապետության մարզերի, Երևան քաղաքի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրակրթական դպրոցների 4-7-րդ դասարանների աշակերտների միջև անցկացվող «Սպորտլանդիա» մարզական միջոցառման եզրափակիչ փուլը:
Ուժերն են չափել Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերը, Երևան քաղաքը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ներկայացնող թիմերը:
«Սպորտլանդիայի» հաղթող է ճանաչվել ՀՀ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի № 3 հիմնական դպրոցի թիմը: Երկրորդ տեղը զբաղեցրել է ՀՀ Արարատի մարզի Վանաշեն գյուղի միջնակարգ դպրոցի թիմը, իսկ երրորդ տեղը՝ ՀՀ Լոռու մարզի Գուգարքի հիմնական դպրոցի թիմը:
Մրցման մասնակցած դպրոցներին հանձնվել է մարզագույք, իսկ բոլոր թիմերի անդամներին՝ խրախուսական նվերներ:
Առաջին տեղը գրաված թիմն արժանացել է հաղթողի գավաթի և 450.000 ՀՀ դրամ պարգևավճարի: Երկրորդ տեղը գրաված թիմը պարգևատրվել է 350.000 ՀՀ դրամով, իսկ երրորդ տեղը գրաված թիմը՝ 250.000 ՀՀ դրամով:
Նշենք, որ դրամական պարգևները դպրոցների կողմից պետք է օգտագործվեն բացառապես մարզագույք ձեռք բերելու նպատակով:

Ընթերցանության օլիմպիադա
Մայիսի 30-ին Ազգային գրադարանում տեղի ունեցավ ընթերցանության օլիմպիադայի հանրապետական փուլը, որին մասկակցում էին հանրապետության բոլոր մարզերի և Երևանի դպրոցների 33 աշակերտներ: Կոտայքի մարզը ներկայացնում էր Եղվարդի թիվ 3 հիմնական դպրոցի 6- րդ ա դասարանի (դասղեկ Սիրանուշ Մկրտչյան) աշակերտուհի Անի Ստեփանյանը:
Օլիմպիադան անցկացվեց երկու փուլով: Անին գրավեց 5-րդ տեղը և արժանացավ մրցանակների, այդ թվում՝ օլիմպիադայի աջակից ,, Շարմ հոլդինգի,, կողմից ստացավ մանկական աուդիո գիրք ձայնագրելու հավաստագիր, ,,Dasaran.am,, ծրագրի կողմից մասնակցության վկայագիր, և նվերներ՝ մշակույթի նախարարության և Ավետիք Իսահակյանի անվան գրադարանի կողմից :

Ձեռնարկատիրական և քաղաքացիական կրթություն

Եղվարդի թիվ 3 հիմնական դպրոցի աշակերտները մասնակցում են HSBC բանկի և JAA կողմից անցկացվող «Ձեռնարկատիրական և քաղաքացիական կրթություն» ծրագրին: Մարտ ամսին մասնակցելու են դրամաշնորհային մրցույթին:

«Ձեռնարկատիրական և քաղաքացիական կրթություն» ծրագիրն ուսումնասիրող աշակերտները հյուրընկալեցին HSBC բանկի կամավորներին և Գայանե Վարդանյանին: Հանդիպման թեման էր՝ «Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության» և «Կորպորատիվ բարեգործության» դերը և նշանակությունը մեր երկրում: