Մրցանակակիրներ

2019թվականի 20-28-ը Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում անցկացված շախմատի առաջնության ժամանակ մինչև 10 տարեկանների տարիքային խմբում Եղվարդի թիվ 3 հիմնական դպրոցի IV դասարանի աշակերտ Արարատ Իսպիրյանը, և մինչև 12 տարեկանների տարիքային խմբում VI դասարանի աշակերտ Վրեժ Արշակյանը 9 հնարավորից հավաքեցին 7 միավոր և գրավեցին մրցանակային III տեղերը` պարգևատրվելով գավաթով, բրոնզե մեդալով և պատվոգրերով։ Մրցումներին մասնակցում էին մարզի դպրոցների 300 շախմատիստներ։ Եղվարդի թիվ 3 հիմնական դպրոցից առաջնությանը մասնակցում էին 18 պատանի շախմատիստներ։

ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ ՄԵՐ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻՆ ԵՎ ՑԱՆԿԱՆՈՒՄ ՆՈՐԱՆՈՐ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ.

 

Եղվարդի թիվ 3 հիմնական դպրոցի VI դասարանի աշակերտ Վրեժ Արշակյանը մասնակցեց Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի բաց առաջնության միջազգային վարկանշով շախմատի մրցումներին: 12 տարեկանների տարիքային խմբում նա գրավեց 2-րդ մրցանակային տեղը և պարգևատրվեց արծաթե մեդալով ու պատվոգրով:
Մրցույթը նվիրված էր Աբովյան քաղաքի հիմնադրման 55-ամյակին, որին մասնակցում էին ՀՀ-ի բոլոր մարզերից և ԼՂՀ-ից:
Շնորհավորում ենք Վրեժ Արշակյանին և ցանկանում նորանոր հաջողություններ:

 

Շարունակվում են Եղվարդի  թիվ 3 հիմնական դպրոցի սաների ձեռքբերումները…VIԲ դասարանի աշակերտուհի Օվսաննա Հակոբյանը Նաիրիի տարածաշրջանի դպրոցների 26 աշակերտների  մեջ շահեց հաղթական առաջին տեղը և ստացավ իրավունք՝ մասնակցելու ընթերցանության մրցույթի հանրապետական փուլին:

 

,,Duel Plus,, ինտելեկտուալ մրցույթ

Բարձր տարամադրությունն ու հաղթանակները շարունակական են Եղվարդի թիվ 3 հիմնական դպրոցի 5- րդ բ դասարանի աշակերտուհի Մարի Սիմոնյանի համար : Այս անգամ էլ նա հայտնվեց Dasaran.am Duel Plus ինտելեկտուալ մրցույթի լավագույն եռյակում: