Հաջողություններ և ձեռքբերումներ

Ապրիլի 20-21-ը Երևան քաղաքի <<Դինամո>> մարզադահլիճում տեղի է ունեցել կարատեի մեծ միջազգային առաջնություն, որին ներկա էին Ռուսաստանի, Վրաստանի, Հնդկաստանի թիմերը, այդ մրցումներին մասնակցում էին նաև Եղվարդի թիվ 3 հիմնական դպրոցի սաները, մարզիչ` Արայիկ Պռազյան։ 12-13 տ. -55կգ քաշով Գեղամ Գաբրիելյանը գրավեց 1-ին տեղը, իսկ Տիգրան Ստեփանյանը` 2-րդ տեղը։
Ամսի 21-ի թիմային մրցաշարի ժամանակ Հայաստանի թիմը դարձավ չեմպիոն, որի կազմի մեջ էին մարզիչ` Ա. Պռազյանը և իր աշակերտ` Արգիշտի Պողոսյանը։
Շնորհավորում ենք մեր աշակերտներին և ուսուցչին։

Կրկի՛ն հաղթանակ: Հերթական անգամ Եղվարդի թիվ 3 հիմնական դպրոցի 5-րդ դասարանների աշակերտները (Ուսուցիչներ՝ Տ Հակոբյան, Ա. Պռազյան) ՀՀ Ազգային ժողովի գավաթի խաղարկության տարածքային փուլում, որը կայացավ 09.04.2019թ., գրավեցին առաջին տեղը: Շնորհավորում ենք մեր աշակերտներին, մաղթում նրանց նորանոր հաջողություններ:

Մարտի 27-ին ՀՀ մարզերի, Երևան քաղաքի և Արցախի Հանրապետության հանրակրթական դպրոցների IV-VII դասարանների <<Սպորտլանդիա-2019>> մարզական միջոցառումների II փուլի տարածաշրջանային մրցումներում Եղվարդի թիվ 3 հիմնական դպրոցի աշակերտները 2-րդ տեղ գրավեցին և անցան մարզային փուլ։

ՀՀ մարզերի, Երևան քաղաքի և Արցախի Հանրապետության հանրակրթական դպրոցների I-III դասարանների <<Սպորտլանդիա-2019>> մարզական միջոցառումների II փուլի տարածաշրջանային մրցումներում Եղվարդի թիվ 3 հիմնական դպրոցի աշակերտները գրավեցին 1-ին տեղը:

 

2019թվականի մարտի 14-ին Նոր Հաճնի N1 դպրոցում տեղի ունեցած բասկետբոլի տարածաշրջանային փուլում Եղվարդի թիվ 3 հիմնական դպրոցի տղաները գրավեցին 1-ին տեղը։
2019թվականի մարտի 5-ին Եղվարդի թիվ 3 հիմնական դպրոցում տեղի ունեցավ վոլեյբոլի տարածաշրջանի դպրոցների առաջնություն։ Եղվարդի թիվ 3 հիմնական դպրոցի տղաները գրավեցին 1-ին մրցանակային տեղը։ Հաջորդ օրը նույն առաջնությունում աղջիկների թիմը նույնպես գրավեց 1-ին տեղը։

 

10.05.2018թ. Եղվարդի թիվ 3 հիմնական դպրոցի 5-րդ և 6-րդ դասարանների աշակերտները (Ուսուցիչներ՝ Տ Հակոբյան, Ա. Պռազյան) ՀՀ Ազգային ժողովի գավաթի խաղարկության մարզային փուլում գրավել են առաջին տեղը: Շնորհավորում ենք մեր աշակերտներին, մաղթում նրանց նորանոր հաջողություններ:

09.04.2018թ.Եղվարդի թիվ 3 հիմնական դպրոցի աշակերտները Աբովյանում կայացած ՀՀ դպրոցականների շախմատի օլիմպիադայի 3-րդ մարզային փուլում գրավեցին 2-րդ պատվավոր տեղը և պարգևատրվեցին ՀԲԸՄ -ի կողմից հուշանվերներով:
Շնորհավորում ենք նրանց՝մաղթելով նորանոր հաջողություններ:

2018թ –ի մարտի 15-ին ,Եղվարդի թիվ 3 հիմնական դպրոցի բասկետբոլի տղաների հավաքական թիմը, Նոր Հաճնի թիվ 1 հիմնական դպրոցում տեղի ունեցած միջդպրոցական տարածքային բասկետբոլի մրցաշարում գրավել է I տեղը: Իրավունք է ստացել մասնակցելու մարզային եզրափակիչ փուլին:

Մարտի 13-ին <<Սպորտլանդիա 2018>> մարզական միջոցառման տարածաշրջանային փուլի կրտսեր տարիքային (I-III դաս.) խմբերի համար տեղի ունեցած մրցումներում հաղթող է ճանաչվել  Եղվարդի թիվ 3 հիմնական դպրոցի հավաքական թիմը: