էքսկուրսիաներ

IVբ  դասարանի այցը Կոմիտասի տուն-թանգարան/դասղեկ՝ Կ. Ոսկանյան/.

 

IVգ  դասարանը այցելեց Հայաստանի պատմության թանգարան և Սպենդիարյանի անվան տուն-թանգարան  /դասվար՝ Հ. Հակոբյան/.

 

IVգ  դասարանի այցը Հայաստանի ազգային պատկերասրահ /դասղեկ՝ Է. Վասիլյան/.

 

VIIա  դասարանը այցելեց Հայաստանի ազգային պատկերասրահ և կենտրոնական բանկ /դասղեկ՝ Հ. Մելիքյան/

VIIգ դասարանի այցը Եղիշե Չարենցի տուն-թանգարան /դասղեկ՝ Ա. Իսահակյան/

 

VIIIբ դասարանը այցելեց Սիլվա Կապուտիկյանի անվան տուն-թանգարան /դասղեկ՝ Ա. Մարտիրոսյան/

VIIIգ դասարանի էքսկուրսիան Դիլիջանում /դասղեկ՝ Լ. Մկրտչյան/

 

Ապրիլի 27-ին 4ա դասարանը,դասվար` Նարինե Սողոմոնյան, այցելեցին “Փայտարվեստի թանգարան”։ Երեխաները ծանոթացան փայտարվեստի նրբություններին և գաղտնիքներին։ Նրանք տեսան փայտից պատրաստված բազմաթիվ իրեր՝ գդալներ, գդլոցներ, գաթանախշիչներ, գրտնակներ, օրորոցներ և այլն։ Այնուհետև երեխաները այցելեցին Ծիծեռնակաբերդ հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցեցին անմեղ զոհերի հիշատակին։

 

Եղվարդի թիվ 3 հիմնական դպրոցի սաների հերթական այցելությունը Եղվարդի Սուրբ Սարգիս եկեղեցի: Հանդիպում և զրույց տեր Հովսեփ քահանա Ալեքսանյանի հետ, այս անգամ <<Բնության տերը>> թեմայի շրջանակներում:

Մայիսի 10-ին Եղվարդի թիվ 3 հիմն. դպրոցի 6 րդ գ դասարանի աշակերտները(ուսուցչուհի՝ Ալլա Իսահակյան) դասղեկի ժամը անցկացրեցին UN Armenia -ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում:Նրանք ծանոթացան ՄԱԿ- ի պատմությանը, նաև մասնակցեցին մարդու իրավունքների խաղարկային դասերի#Ելիր Հանուն Մարդու Իրավունքների #ՄԻՀՀ70 #We are preparing for fun class on human rights #StandUpForHumanRights#UDHR70.

2018թ.ապրիլի 12-ին Եղվարդի թիվ 3 հիմնական դպրոցի 7-րդ Ա դասարանի աշակերտները պատմության հերթական դասն անցկացրեցին Ամբերդում՝ամփոփելով <<Բագրատունիներ>>թեման:Ուսուցչուհի Հ.Գևորգյանը ներկայացրեց Բագրատունյաց ժամանակաշրջանի Հայաստանը,Կամսարական /Պահլավունյաց/ իշխանական տան ներկայացուցիչների կատարած գործերը:Դասն ամփոփվեց հայրենասիրական երգերով:

10.04.2018թ-ին Եղվարդի թիվ 3 հիմնական դպրոցի 3-րդ բ դասարանի աշակերտները դասվար Ս. Մարտիրոսյանի հետ այցելեցին Հ. Թումանյանի տուն-թանգարան: Այնտեղ նրանք ասմունքեցին, երգեցին ՛՛ Կաքավի գովքը՛՛և ՛՛Ախ ինչ լավ է՛՛ երգերը: Աշակերտները լրացուցիչ շատ տեղեկություններ իմացան Թումանյանի կյանքի և գործունեության մասին: Բարձր տրամադրությամբ և հաճելի տպավորություններով վերադարձան տուն:

Հայաստանի Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի ծրագրի շրջանակներում Եղվարդի թիվ 3 hիմնական դպրոցի 8-րդ և 9-րդ դասարանների աշակերտները մարտի 21-ին և 22-ին այցելեցին Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն: Դիտեցին Պ. Զեյթունցյանի <> և <> ներկայացումները: Այցելեցին նաև ցեղասպանության թանգարան և ծաղիկներ դրեցին եղեռնի զոհերի հուշարձանին: Աշակերտները թանգարանի հուշամատյանում կատարեցին գրառումներ:

23.02.18թ. մայրենիի օրվա կապակցությամբ Եղվարդի թիվ 3 հիմն դպրոցի 2- րդ «գ» դաս. աշակերտները դասվար՝ Լ. Թորոսյանի նախաձեռնությամբ այցելեցին Խնկո Ապոր անվ. մանկական գրադարան։ Այն առիթ էր կրկին անգամ արժևորելու գիրքը, ընթերցանության կարևորությունը։

 

2018 թ. փետրվարի 19-ին Եղվարդի թիվ 3 հիմնական դպրոցի 9-րդ դասարանի աշակերտները, զինղեկ Հ. Գևորգյանի գլխավորությամբ, մարզպետարանի կողմից կազմակերպված ուսուցողական ծրագրի շրջանակներում այցելեցին Դիլիջանի Մ.Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան, ուր անցկացրեցին մեկ ամբողջ օր:
Աշակերտները ծանոթացան վարժարանի առօրյային, եղան ճաշարանում, որտեղ էլ նրանց սնունդ տրվեց: Դահլիճում տեղի ունեցավ դասախոսություն՝ վարժարանի ընդունելության կարգի և ներքին կարգուկանոնի մասին: Աշակերտները շատ գոհ ու տպավորված վերադարձան:
Տեղափոխումը ապահովեց Կոտայքի մարզի Եղվարդի <<45077>> զորամասը:

    Արդյո՞ք տիրապետում եք «հույզերի լեզվին». չէ՞ որ այն ծնող-երեխա ներդաշնակ փոխհարաբերությունների կառուցման հիմնաքարն է: Dasaran am.-ը հյուրընկալել էր Եղվարդի թիվ 3 հիմնական դպրոցի 3-րդ ա դասարանի աշակերտներին, ովքեր մասնակցեցին «Ճանաչում ենք ինքներս մեզ» ուսուցողական խաղին՝ փորձելով ճիշտ արտահայտել իրենց ծանոթ հույզերը։

 

Այցելություն ՄԱԿ-ի գրասենյակ

       2016թ.-ի դեկտեմբերի 8-ին Եղվարդի թիվ 3 հիմնական դպրոցի 5գ դասարանի աշակերտներն այցելեցին ՄԱԿ-ի գրասենյակ: Աշակերտները ծանոթացան ՄԱԿ-ի գործունեությանը, Հայաստանում նրա ունեցած առաքելությանը, կայուն զարգացման 17 նպատակներին: Աշակերտներին հյուրընկալեց Հանրային տեղեկատվության վարչության իրազեկման հարցերով պատասխանատու Հասմիկ Սարգսյանը:

 

6 -րդ գ դասարանի աշակերտները Կոմիտասի թանգարան ֊ինստիտուտում։

     Մայիսի 13_ին Եղվարդի N 3 հիմնական դպրոցի 6 -րդ գ դասարանի աշակերտները հաճելի զբասանք ֊էքսկուրսիա անցկացրին։
Նրանք եղան Հայոց մեծերի պանթեոնում:
Աշակերտները մեծ հետաքրքրությամբ լսեցին էքսկուրսավարին,երգեցին Կոմիտասի երգերից։
Եղան նաև Պատանի հանդիսատեսի թատրոնում։
Մեծ բավանությամբ և անմոռանալի տպավորություններով վերադարձան տուն։

9-րդ ա դասարանը այցելեց Ծիծեռնակաբերդ