Դպրոցի հիմնը

Դպրոցական զանգն է ուրախ ղողանջում,

Ամեն օր դպրոց է մեզ կանչում,

Եվ անհոգ, ուրախ է  կյանքը դպրոցում՝

Մեսրոպյան այս դարբնոցում:

Իմ երրորդ դպրոց Եղվարդ քաղաքում՝

Արայի լեռան ոգով անկոտրում,

Միշտ կանգուն, հպարտ դու լինես,

Ու բազում սերունդներ դու կրթես:

Սիրելի դպրոց, մեր օրրան հայության,

Գիտելիքների հարուստ մատյան:

Դու կյանքի ուղին ես, փարոս աննման

Ու կայուն սույն  պատմության:

Իմ երրորդ դպրոց Եղվարդ քաղաքում՝

Արայի լեռան ոգով անկոտրում,

Միշտ կանգուն, հպարտ դու լինես,

Ու բազում սերունդներ դու կրթես:

                                                        Խոսք՝  Վահե Սահակյանի

                                                     Երաժշտություն՝ Էմին Սահակյանի