Բաց դասեր

3-րդ «ա» դասարանը «Ես և շրջակա աշխարհը» առարկայից անցկացրեց ամփոփիչ դաս բնության գրկում (դասվար` Ա. Սարդարյան, ուսուցիչ` Ա. Իսահակյան):

 

20.05.2019թ-ի Եղվարդի թիվ 3 հիմնական դպրոցի VIIIա դասարանի աշակերտները կենսաբանություն առարկայից կազմակերպել էին ամփոփիչ դաս։ Նրանք աշխատել էին ինքնուրույն, պատրաստել էին տեսասահիկներ և ֆիլմեր։
Դասապրոցեսում ներկայացվեց արյուն, մարսողական և շնչառական համակարգեր թեմաները։
Կենսաբանության ուսուցչուհի Ա. Պողոսյանը շնորհակալություն հայտնեց աշակերտներին ինքնուրույն աշխատանք կատարելու, տեսասահիկներ և ֆիլմեր ցուցադրելու, ճիշտ եզրահանգումներ կատարելու համար։

 

Օրինակելի բաց դաս «Ես և շրջակա աշխարհը » առարկայից 2-րդ «ա» դասարանում (ուսուցչուհի` Ա. Իսահակյան)։ 17,05,19

 

Մայիսի 8-ին Եղվարդի թիվ 3 հիմնական դպրոցի VIIգ դասարանի աշակերտները /դասղեկ՝ Ալլա Իսահակյան/ ճանաչողական այց կատարեցին Կոտայքի մարզի Ընդհանուր իրավասության դատարան:

 

Մայիսի 3-ին Եղվարդի թիվ 3 հիմնական դպրոցի Vգ դասարանում (ուսուցիչ` Ս. Հակոբյան) տեղի ունեցավ բաց դաս` նվիրված Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին։ Երեխաները ասմունքեցին, երգեցին, ներկայացրեցին <<Անխելք մարդը>> և <<Բարեկենդանը>> հեքիաթները։

 

25.04.2019թ. Եղվարդի թիվ 3 հիմնական դպրոցի VIIIբ դասարանում /հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի` Մ. Ավետիսյան/ տեղի ունեցավ բաց դաս: Դասը նվիրված էր մեծանուն բանաստեղծուհի՝ Սիլվա Կապուտիկյանի 100-ամյա հոբելյանին: Աշակերտները ներկայացրեցին բանաստեղծուհու կյանքը, սիրային պոեզիան, երգեցին և ասմունքեցին:

 

Ապրիլի 22-ին Եղվարդի թիվ 3 հիմնական դպրոցի IIIբ դասարանի դասվար՝ Ս. Ադամյանը գեղեցիկ և բովանդակալից դասղեկի բաց դաս էր կազմակերպել՝ Հիսուս Քրիստոսի հարության տոնին նվիրված։ Աշակերտները ներկայացրեցին այս տոնի ողջ իմաստն ու նշանակությունը։

 

Եղվարդի թիվ 3 հիմնական դպրոցի մանկավարժ-հոգեբան Հ. Մարտիրոսյանը և սոցիալական մանկավարժ Ա. Մելիքյանը կատարեցին հոգեբանական աշխատանք VII-IX դասարանների աշակերտների հետ, որի թեման էր` <<Ո՞րքանով եք հանդուրժող>>. <<Իմ արժանապատվությունը վիրավորողին չեմ հանդուրժի և վրեժխնդիր կլինեմ>>։ Աշխատանքի արդյունքում աշակերտները կարողացան բնութագրել հանդուրժողական մարդուն /խաղաղասեր, համբերատար, համագործակցող, զիջող…/, ցուցաբերել հանդուրժողական վերաբերմունք և ներկայացնել իրենց տեսակետին հակադրվող դասընկերոջ կարծիքը։

2019 թվականի մարտի 1-ին Եղվարդի թիվ 3 հիմնական դպրոցի VIIIա դասարանում հերթական բաց դասն էր` նվիրված Հովհաննես Թումանյանի 150-ամյակին (ուսուցիչ` Ա. Աղայան)։ Երեխաները վերհիշեցին Թումանյանի կյանքի կարևոր դրվագներ, վերընթերցեցին Ն. Թումանյանի հուշերը, երգեցին, ասմունքեցին, բեմականացրեցին <<Շունն ու կատուն>>, <<Անբան Հուռին>>, <<Մի կաթիլ մեղրը>>։ Ներկայացնելով հանճարեղ բանաստեղծի ստեղծագործությունները` երեխաները իրենց հարգանքի տուրքը մատուցեցին ամենայն հայոց բանաստեղծի հիշատակին։

 

 

Եղվարդի թիվ 3 հիմնական դպրոցում շարունակվում է թումանյանական տրամադրություն։ Փետրվարի 20-ին VIIա դասարանի աշակերտները (ուսուցչուհի՝ Կ. Ոսկանյան) կազմակերպել էին դաս -միջոցառում` նվիրված Ամենայն հայոց բանաստեղծին և մեծն Կոմիտասին։ Համառոտ ներկայացրեցին հայ մեծերի կենսագրությունները, ասմունքեցին, երգեցին և բեմադրեցին Թումանյանի 《Սուտասանը》հեքիաթը։

Այսօր՝ փետրվարի 19-ին, Եղվարդի թիվ 3 հիմնական դպրոցում թևածում էր Թումանյանի ոգին: Ամենուր տիրում էր թումանյանական տրամադրություն: IIա դասարանի (դասվար՝ Լ. Արզումանյան), IIIա դասարանի (դասվար՝ Ա. Սարդարյան) և IVա դասարանի (դասվար՝ Ն. Սողոմոնյան) աշակերտները ոգևորությամբ և մեծ ուրախությամբ նշեցին Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի 150-ամյակը և գրքեր նվիրեցին միմյանց: Արտասանեցին մեծն գրողի բանաստեղծություններից ,պատմեցին հեքիաթներ : Թումանյանի նման պայծառ, պարզ, վճիտ և խորը կերպարի հովանու ներքո էլ աշակերտները անցկացրեցին այս օրը:

 

Օրինակելի բաց դաս VIա դասարանում Մայրենի առարկայից (ուսուցչուհի՝ Կ. Ոսկանյան): Դասը նվիրված էր մեծ հայրենասեր Հովհաննես Թումանյանին: Աշակերտները համառոտ ներկայացրեցին գրողի կենսագրությունը, պատմեցին հուշերից, ասմունքեցին և երգեցին:

 

Եղվարդի թիվ 3 հիմնական դպրոցի մանկավարժ-հոգեբան Հ. Մարտիրոսյանը և սոցիալական մանկավարժ Ա. Մելիքյանը VIII-IX դասարաններում կատարեցին հոգեբանական աշխատանք, որի թեման էր՝ <<Ինչ է կարծրատիպը>> (կարծրատիպը մարդու կամ մարդկանց խմբի մասին ընդհանրացված կարծիքն է): Աշխատանքի արդյունքում աշակերտները գիտակցեցին կարծրատիպի էությունը, հասկացան կարծրատիպի դրական և բացասական ազդեցությունը, կարծրատիպերի անխուսափելիությունը և դրանց հաղթահարման կարևորությունը:

Փետրվարի 4-ին Եղվարդի թիվ 3 հիմնական դպրոցի VIա դասարանի աշակերտները /ուսուցչուհի՝ Կ. Ոսկանյան/ կատարեցին “էքսկուրսիա” դեպի Հայաստանի հրաշալիքները։ Աշակերտները իրենց գործնական աշխատանքների շնորհիվ մեզ տեղափոխեցին Սևան, Տաթև, Գառնի, Գանձասար , Սարդարապատ, Խոր Վիրապ և այլուր։ Երեխաները բավականին հագեցած տեղեկություններ հաղորդեցին Հայաստանի հրաշալիքների մասին , ասմունքեցին և երգեցին։

 

 

Հունվարի 30-ին VIգ դասարանում տեղի ունեցավ բաց դաս, որը կրում էր <<Հայաստանի հրաշալիքներ>> խորագիրը(ուսուցիչ` Ա. Աղայան)։ Դասարանը նախօրոք բաժանվել էր 5 խմբի և յուրաքանչյուր խումբ ընտրել էր որևէ պատմամշակութային կոթող։ Երեխաները ներկայացրեցին պատմական տեղեկություններ կոթողի մասին, ինչպես նաև ընթերցեցին իրենց շարադրությունները, ասմունքեցին, երգեցին ու պարեցին, և ներկայացրեցին իրենց պատրաստած պաստառները։

 

19.12.2018 թ-ի Եղվարդի թիվ 3 հիմնական դպրոցի VIIա  դասարանի սովորողները ֆիզիկայի դասաժամին /ուսուցչուհի Հ. Մելիքյան/ նորագույն մեթոդներով ներկայացնում էին  ճանապարհային երթևեկության  կանոններն ու նշանները <<Իներցիա>>  երևույթի տեսանկյունից: Դասին ներկա գտնվող հյուրերը /Եղվարդի ՃՈ  բաժանմունքի սպաներ, դպրոցի ուսուցիչներ, ծնողներ/  հիացած էին  սովորողների գիտելիքներով: Նյութը  համեմված էր ասմունքով, երգով, պարով, փոքրիկ բեմականացմամբ և անմիջական հարց ու պատասխանով:

Դասը համակցված էր քիմիայի, գրականության, մաթեմատիկայի հետ:

Ներկաները  համոզված էին, որ  սովորողների ձեռք բերած գիտելիքները հետագայում  կիրառելի  կդառնան:

 

 

Նոյեմբերի 30-ին Եղվարդի թիվ 3 հիմնական դպրոցի VIա դասարանի աշակերտները անցկացրեցին ինտեգրված բաց դաս աշխարհագրություն առարկայից (ուսուցիչներ՝ Ս. Գուլակյան և Գ. Գևորգյան): Դասի թեման էր Ավստրալիա մայրցամաքը: Աշակերտները ճամփորդեցին Ավստրալիայով, ծանոթացան բնակլիմայական պայմաններին, էնդեմիկ կենդանիներին և բույսերին:
Ժամանակ առ ժամանակ հնչում էր անգլերեն լեզուն, որով էլ ներկայացնում էին ձեռք բերած գիտելիքները:

 

2018թ. նոյեմբերի 28-ին Եղվարդի թիվ 3 հիմնական դպրոցի IVգ դասարանում անցկացվեց  բաց դաս ռուսաց լեզու առարկայից (ուսուցչուհի` Սոֆյա Մկրտչյան), որի ընթացքում աշակերտներն  ամփոփեցին ուսումնական կիսամյակի ընթացքում ձեռք  բերված գիտելիքները: Աշակերտներն աչքի ընկան ակտիվությամբ՝  խորը  գիտելիքների միջոցով ի ցույց դնելով իրենց սերն ու հետաքրքրությունը ռուսաց լեզվի  նկատմամբ:

 

Եղվարդի թիվ 3 հիմնական դպրոցի աշակերտները «Ձեռնարկատիրություն» առարկայի շրջանակներում ստեղծեցին ԱԳԸ (Աշակերտական գործարար ընկերություն): Ընտրվեց ղեկավար կազմը:

 

Եղվարդի թիվ 3 հիմնական դպրոցի մանկավարժ- հոգեբան Հ. Մարտիրոսյանը և սոցիալական մանկավարժ Ա. Մելիքյանը կատարեցին հոգեբանական աշխատանք << Ի՞նչ է խտրականությունը>> թեմայով: Դասի արդյունքում աշակերտները /VII –IX դասարաններ/ սովորեցին տալ խտրականության սահմանումը, կապել խտրականությունը իրական կյանքին, կարողացան համագործակցության եղանակով լուծել խնդիրը:
Խտրականության ենթարկել մեկին նշանակում է զրկել նրան իր քաղաքական, քաղաքացիական, սոցիալական, մշակութային իրավունքներից օգտվելու հնարավորություններից: Խտրականությունը հակասում է մարդու իրավունքների սկզբունքին, քանի որ բոլոր մարդիկ անկախ իրենց սեռից, մաշկի գույնից, ազգային պատկանելությունից, դավանանքից, սոցիալական դրությունից, ֆիզիկական և մտավոր հնարավորություններից հավասարապես ունեն միևնույն իրավունքները:

 

Նոյեմբերի 20-ին Եղվարդի թիվ 3 հիմնական դպրոցի IIա դասարանի դասվար Լ. Արզումանյանը և <<Ես և շրջակա աշխարհը>> առարկայի ուսուցիչ Ա. Իսահակյանը IIա դասարանում կազմակերպել էին համակցված դաս` <<Հրաժեշտ ոսկեզօծ աշնանը>> թեմայով:

Մեդիագրագիտության շաբաթվա ընթացքում Եղվարդի թիվ 3 հիմնական դպրոցի IXբ դասարանի աշակերտները ֆիզիկայի ժամին (ուսուցչուհի Հ. Մելիքյան), ներկայացրին էներգախնայողության ձևերը: Ելնելով նրանից, որ նոյեմբերի 11-ը համարվում է էներգախնայողության միջազգային օրը, սովորողները հարցազրույց էին կատարել, գովազդային հոլովակ նկարահանել, օգտվել Վիքիմեդիայից և քայլարշավ կազմակերպել թեմայի վերաբերյալ: Դասը հագեցած էր, և զգացվում էր, որ սովորողները իրոք հետագայում կարող են իրենց ձեռք բերած գիտելիքները կիրառել էլեկտրաէներգիան խնայելու համար:
Մտածողության ընթացքի պատկերավոր ձևի` պրիզմայի մեթոդով կարևորվեց, որ էներգախնայողությունը նպաստում է ոչ միայն ընտանեկան բյուջեի խնայմանը, այլև Երկիր մոլորակի պահպանմանը:

 

Նոյեմբերի 6-ին Եղվարդի թիվ 3 հիմնական դպրոցի VIգ  դասարանում բաց դաս էր (ուսուցիչ՝ Ա. Աղայան): Երեխաները վերլուծեցին Ստեփան Զորյանի <<Պապն ու թոռը>> պատմվածքը, խոսեցին պատմվածքի ժանրային առանձնահատկությունների մասին, վերլուծեցին Եփրեմ պապի և Աստղիկի կերպարները, կարդացին իրենց շարադրությունները: Դասն ավարտեցին մեծերի մասին ասույթներով, Աստղիկին և Եփրեմ պապին ուղղված նամակներով:

 

Հոկտեմբերի 26-ին Եղվարդի թիվ 3 հիմնական դպրոցի VIIIա դասարանում տեղի ունեցավ բաց դաս, որը կրում էր << Պետրոս Դուրյանի դրաման>> խորագիրը (ուսուցիչ՝ Ա. Աղայան): Դասին ներկա էին տնօրենը, փոխտնօրենները և ուսուցիչներ:
Աշակերտները ներկայացրեցին Դուրյանի կյանքը, կարդացին հատվածներ նրա կյանքից, ասմունքեցին նրա բանաստեղծությունները, որոնք վերլուծեցին տարբեր մեթոդներով:
Ակտիվ էին նաև ուսուցիչները, որոնք կատարեցին ծաղկաքաղ այլ հեղինակներից՝ ասմունքելով բանաստեղծություններ, ինչպես նաև գրեցին աքրոստիկոս <<Կյանքը սեր է>> վերնագրով:
Դասը ծառայեց իր նպատակին:

 

 

Հոկտեմբերի 26-ին Եղվարդի թիվ 3 հիմնական դպրոցի IXա դասարանի դասղեկ Ս. Կոնդյանը կազմակերպել էր դասղեկի ժամ՝ նվիրված Մկրտիչ Սանասարյանի ծննդյան 200-ամյակին: Աշակերտները ծանոթացան հայազգի մեծ բարերար Մկրտիչ Սանասարյանի կյանքին:
Լինելով ուսյալ անձնավորություն՝ մեծ բարեգործը հասկանում էր ազգի առաջընթացի գործում ուսման կարևորությունը:
Մկրտիչ Սանասարյանի բարեգործության պսակը Կարինում Սանասարյան վարժարանի հիմնումն էր: Նա հովանավորում էր նաև արտասահմանում սովորող հայ ուսանողներին, սակայն պայմանով, որ նրանք ուսումնառությունից հետո վերադառնան հայրենիք և լծվեն հայրենանվեր աշխատանքին:
Աշակերտները բարձր գնահատեցին մեծ բարերարի հայրենանվեր գործը և խոստացան նմանվել նրան:

 

Հոկտեմբերի 18-ին  Եղվարդի թիվ 3 հիմնական դպրոցի  VIIգ  դասարանում տեղի ունեցավ բաց դաս: Թեման Դերենիկ Դեմիրճյանի << Ավելորդը>> պատմվածքի հերոսի՝ Հաճի աղայի կերպարն էր: Դասը կրում էր <<Միթե՞ մարդը կարող է ավելորդ լինել>> խորագիրը: Դասին ներկա էին տնօրենը, փոխտնօրենները և տեր Հովսեփը…: Երեխաները մանրամասն վերլուծեցին Հաճի աղայի կերպարը, քննադատեցին նրա անմարդկային արարքը, կարդացին իրենց շարադրությունները, որտեղ խոսում էին, որ յուրաքանչյուր մարդ առաքելություն ունի այս աշխարհում և ոչ ոք  իրավունք չունի նրան ավելորդ համարելու: Ավելորդ կարող է լինել իրը, հագուստը, բայց ոչ երբեք մարդը: Խոսեցին նաև հասարակության ամենացավալի արատի՝ անտարբերության մասին: Բուռն քննարկում-բանավեճի ընթացքում ծավալվեց անկեղծ զրույց, որի ընթացքում երեխաները և ուսուցիչները արտահայտեցին իրենց կարծիքները:

 

 

Եղվարդի թիվ 3 հիմնական դպրոցի մանկավարժ-հոգեբան Հ. Մարտիրոսյանը և սոցիալական մանկավարժ Ա. Մելիքյանը  VIII  և IX դասարաններում կատարեցին զարգացնող աշխատանք  << Ես և ուրիշները>>  թեմայով:

Նախորդ ժամերից աշակերտները բացահայտեցին իրենց անհատականությունը, բնավորության լավ և վատ կողմերը, արարքները, ինչպես են այդ արարքները անդրադառնում շրջապատի մարդկանց, այսինքն՝ ուրիշների վրա:

Նոր դասի թեման էր <<Ես և  ուրիշները>> ,  այսինքն՝ <<օտար>> և <<յուրային>> հասկացությունների մասին: Դասի ընթացքում աշակերտները գիտակցեցին իրենց հարաբերությունների տարբերությունը այն մարդկանց հանդեպ, ում նրանք համարում են <<յուրային>> կամ <<օտար>>: