ԵՂՎԱՐԴԻ ԹԻՎ 3 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հունվարի 17th, 2018

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ Կոտայքի մարզի «Եղվարդի թիվ 3 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ` հաստատության տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար:

Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են

  1. ՀՀ քաղաքացիությունը,
  2. բարձրագույն  կրթությունը,
  3. ուսումնական հաստատության կառավարման իրավունքը /հավաստագիր/:
    Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են `
    դիմում` հաստատության կառավարման խորհրդի նախագահի անունով,
    2.ՀՀքաղաքացու անձնագրի պատճենը,
    3.հաստատության ղեկավարման իրավունքի /հավաստագրի/ պատճենը,
    4.տվյալ հաստատության զարգացման  ծրագիրը /ներկայացնել մրցույթից առնվազն երեք  օր առաջ/,
    5.հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթը /դրանց առկայության դեպքում/,
    6.աշխատանքային գրքույկի պատճենը:
    Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
    Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի` ըստ կարգի:
    Փաստաթղթերն ընդունվում են 2018թ. հունվարի 24-ից մինչև 2018 թ. փետրվարի 22-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00-ից 15:00-ը, բացի շաբաթ, կիրակի և ոչ աշխատանքային այլ օրերից, Եղվարդի թիվ 3 հիմնական դպրոցում, ք.Եղվարդ, Երևանյան 7/2, հեռ.՝093 433843 077907407
    Մրցույթը տեղի կունենա 2018թ. մարտի 5-ին, ժամը 15:00-ին, Եղվարդի թիվ 3 հիմնական դպրոցում:

 

 

Սարոյանական տասնօրյակ` նվիրված մեծ գրողի 110 ամյակին :

Դեկտեմբերի 30th, 2017

Եղվարդի թիվ 3 հիմնական դպրոցում անցկացվեց <<Բարի հսկան>>խորագրով Սարոյանական տասնօրյակ` նվիրված մեծ գրողի 110 ամյակին : Կազմակերպվեցին Սարոյանի ստեղծագործությունների ընթերցումներ, կինոդիտումներ,ձևավորվեց սրահ, հայտարարվեց գեղանկարի և շարադրության մրցույթ: <<Մշակութային վերածնունդ>> հիմնադրամի հետ համատեղ միջոցառման ըմթացքում դպրոցականները ներկայացրին Սարոյան — գրողի,Սարոյան -մարդու, Սարոյան- հայի մասին պատմող գրական — երաժշտական կոմպոզիցիա,իսկ հիմնադրամի տնօրեն Հ. Հակոբյանը և մյուս ներկայացուցիչները պատմեցին Սարոյանի ծննդավայրում` Ֆրեզնոյում գտնվող նրա բնակարանի ձեռքբերման և այն տուն- թանգարան դարձնելու ընթացքի մասին: Օգտագործվեցին հատվածներ գրողի ստեղծագործությունների էկրանավորումներից,հնչեցին նրա ասույթներից և ասույթներ նրա մասին: Մրցույթում հաղթած աշակերտները պարգևատրվեցին հիմնադրամի կողմից:

ՀՀ Ազգային ժողովի խաղարկության եզրափակիչ փուլի մրցումները:

Նոյեմբերի 2nd, 2017

Հոկտեմբերի 20-22-ը Ծաղկաձորում անցկացվեցին ՀՀ Ազգային ժողովի խաղարկության եզրափակիչ փուլի մրցումները: Կոտայքի մարզի հավաքականի թիմում ընդգրկված էին Եղվարդի թիվ 3 հիմանական դպրոցի 5-րդ դասարանցիները: Կոտայքի մարզի թիմը գրավեց 2-րդ պատվավոր տեղը՝ առաջին տեղը զիջելով Սյունիքի թիմին: Շնորհավորում ենք մեր մարզիկներին և մաղթում նորանոր հաջողություններ:

Ա հնչյուն-տառի ծնունդը:

Հոկտեմբերի 23rd, 2017

Մեր դպրոցի վերջին շաբաթվա օրերը սովորականից պայծառ էին ու տոնական: 1-ին դասարանցիները տոնում էին Ա հնչյուն-տառի ծնունդը: Ա հնչյուն-տառն այն կախարդական բանալին է, որով կբացվի մեսրոպյան այբուբենի դուռը, և սովորողները կճամփորդեն տառերի զարմանահրաշ աշխարհում: Շնորհավորում ենք մեր սիրելի փոքրիկներին և նրանց վաստակաշատ  դասվարներին՝ Ս.Մկրտչյանին   Ա. Հովհաննիսյանին Լ.Արզումանյանին:

 

Մեր դպրոցն  անցած տասնօրյակում.

Հոկտեմբերի 17th, 2017

Հետաքրքիր իրադարձություններով հարուստ էր Եղվարդի թիվ 3 հիմնական դպրոցի առօրյան անցած տասնօրյակում: Տասնօրյակն ընդգրկում էր դպրոցի համար կարևոր տոն՝ Ուսուցչի  օրը, և բնական էր, որ գրեթե բոլոր դասարաններում հնչեցին շնորհավորական խոսքեր, կազմակերպվեցին ցերեկույթներ:Ռուսաց լեզվի ուսուցչուհի Լ. Գևորգյանը 7-րդ ա դասարանի սովորողների հետ կազմակերպել էր բաց դաս՝ նվիրված ուսուցչի  օրվան:

Հոկտեմբերի 6-ին  Հայոց լեզվի և գրականության  ուսուցչուհի Ա. Նարինյանի կազմակերպած գրական-երաժշտական ցերեկույթը նվիրված էր Ուսուցչի և Թարգմանչաց տոներին:  Հրավիրված էին վաստակաշատ ուսուցիչներ, ծնողներ և Եղվարդի Սբ. Սարգիս եկեղեցու քահանա տեր Հովսեփ Ալեքսանյանը: 8-րդ բ դասարանի սովորողները իրենց ասմունքով, երգով ու պարով շնորհավորեցին ուսուցիչներին՝ մաղթելով առողջություն, ստեղծագործական մտքի թռիչքներ և աշխատանքային հաջողություններ: Հուզված էին և՛ սովորողները, և՛ ուսուցիչները, և՛ հյուրերը: Վերջում գեղեցիկ տեսասահիկների ու ծաղիկների միջոցով անակնկալ մատուցվեց ուսուցիչներին՝ նրանց տանելով հիշողությունների ջերմ աշխարհը:

Ուսուցչի օրվան էր նվիրված  նաև 6-րդ բ դասարանի դասղեկի ժամը (դասղեկ Հ. Հարությունյան)

 

 

Ուսումնական տարին Եղվարդի թիվ 3 հիմնական դպրոցում:

Սեպտեմբերի 4th, 2017

Ուսումնական տարին Եղվարդի թիվ 3 հիմնական դպրոցում մեկնարկեց գիտության և դպրության օրվան նվիրված տոնակատարությամբ:Առաջին դասարանցիներին այս տարի ևս դասասենյակներում սպասում էր գեղեցիկ անակնկալ. Եղվարդի քաղաքապետ Ն. Սարգսյանի կողմից նրանք ստացան դպրոցական պայուսակներ: Իսկ հաջորդ օրը՝ սեպտեմբերի 2-ին, Եղվարդի նորակառույց Սուրբ Սարգիս եկեղեցում հոգևոր հովիվ տեր Հովսեփ քահանա Ալեքսանյանը կատարեց առաջին դասարանցիների օրհնության կարգ:

Հայտարարություն

Օգոստոսի 16th, 2017

Եղվարդի թիվ 3 հիմնական դպրոցը կատարում է 2017-2018 ուսումնական տարվա 1-ին դասարանցիների ընդունելություն

Դպրոց ընդունվելու համար անհրաժեշտ փաստաթղթեր՝

  1. Դիմում տնօրենի անունով /լրացվում է տեղում/
  2. Ծննդյան վկայականի պատճեն /իսկականի հետ/
  3. Տեղեկանք բնակության պետական ռեգիստրում /անձնագրային բաժին/ հաշվառված լինելու մասին
  4. 2 լուսանկար /3 x 4 չափի
  5. Ծնողներից մեկի անձնագրի պատճեն

Գործերն ընդունվում են մայիսի 15-ից մինչև օգոստոսի 31-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից ժամը  900- ից մինչև 1500  :

Մեր հասցեն և հեռախոսները. Ք. Եղվարդ, Երևանյան 7բ  2-15-95, 2-18-46

 

Բարի ճանապարհ սիրելի շրջանավարտներ

Հուլիսի 7th, 2017

Հուզմունքն ու ոգևորությունն էր թևածում Եղվարդի թիվ 3 հիմնական դպրոցում. հիմնական կրթության վկայական ստացան 38 շրջանավարտներ, այդ թվում՝ 12-ը՝ գերազանցության: Հանդիսավոր պահը նաև պարտավորեցնող էր. վկայականները շրջանավարտներին հանձնեց Եղվարդի քաղաքապետ Ն. Սարգսյանը, բարեմաղթեց, որ շրջանավարտները դառնան Եղվարդի արժանի քաղաքացիներ: Հնչեցին շնորհավորանքի, բարեմաղթանքի, շնորհակալության անկեղծ խոսքեր, որոնք անմոռաց կմնան շրջանավարտների հուշերում:

ԵՂՎԱՐԴԻ ԹԻՎ 3 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ